Ընդհանուր դրույթները եւ պայմանները
- Անձնական տվյալներ.
- Հաճախորդի անուն/ազգանուն;
- Էլ․ հասցե;
- Հեռախոսահամար;
- Առաքման հասցե;
- Հաճախորդի IP հասցե;
- Առցանց վճարման դեպքում նաև վճարման մասին տեղեկատվություն.
- Անձնական տվյալների հավաքագրման մեթոդներ
- Անձնական տվյալների հավաքագրման նպատակներ
- Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց
- Հաճախորդի իրավունքները անձնական տվյալների հավաքագրման և խմբագրման հետ կապված
www.artlunch.am -ը Պատվերների ընդունման և պատշաճ առաքման համար իր Հաճախորդներից հավաքագրում է ստորև նշված տվյալները և՛ առանց գրանցվելու արագ Պատվերի դեպքում, և՛ գրանցված հաճախորդի կողմից
Պատվեր տալու դեպքում:
Հաճախորդի տվյալները հավաքագրվում են, երբ:
Հաճախորդը արագ լրացնում է Պատվեր առանց գրանցվելու կամ մուտք գործելու կայք
Հաճախորդը գրանցվում է կայքում և լրացնում իր անձնական տվյալները հետագայում Պատվեր կատարելու համար
Նշված եղանակներով տվյալները լրացնելու դեպքում կամ հեռախոսազանգով պատվեր գրանցելիս տվյալները տրամադնելու դեպքում ենթադրվում է, որ Հաճախորդը համաձայն է կիսվել իր անձնական տվյալներով Ընկերության հետ։ Հաճախորդի տվյալները պահպանվում են Ընկերության համապատասխան շտեմարանում, և թարմացվում են Հաճախորդի կողմից ամեն անգամ նոր տվյալ լրացնելիս։
Հաճախորդների տվյանները հավաքագրվում են Ընկերության շտեմարանում ստորև նշված նպատակներո:
Հաճախորդին պատվերի հաստատման մասին տեղեկացնելու համար;
Կապ հաստատելու համար Հաճախորդի հետ Պատվերի առաքման համար կամ Պատվերի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում;
Գովազդային արշավներ իրականացնելու և Հաճախորդներին հետաքրքրող հաղորդագրություններ ուղարկելու համար;
Սպասարկման որակը բարելավելու և կայքի անխափան աշխատանքը ապահովելու համար:
Ընկերությունը իրավունք չունի Հաճախորդի կողմից լրացված անձնական տվյալները տրամադրել երրորդ անձանց կամ վաճառել դրանք։ Ընկերությունը միայն կարող է Հաճախորդի հեռախոսահամարը և հասցեն տրամադրել Առաքիչին՝ Պատվերը պատշաճ առաքելու համար։ Վերջինս պարտավոր է գաղտնի պահել անձնական տվյալները և միայն օգտագործել առաքումը ժամանակին տրամադրելու համար։ Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները:
Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել Ընկերության շտեմարանում հավաքագրված իր անձնական տվյալները: Եթե հաճախորդը գրանցվում է կայքում, ապա դա կարող է արվել իր կողմից կայքի համապատասխան բաժնում: Այլապես հաճախորդը կարող է տեղեկացնել փոփոխության մասին՝ զանգելով կամ հաղորդագրություն ուղարկելով Ընկերությանը։ Նամակը կամ զանգը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում Ընկերությունը կխմբագրի անձնական տվյալները: Հաճախորդը նաև իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել հավաքագրված անձնական տվյալները, եթե այևս չի ցանկանում գրանցել պատվերներ կամ մասնակցել Ընկերության կողմից անցկացվող գովազդային արշավներին: