+374 91 405 925

Մի քանի բառ մեր ընկերության մասին.

"Արտ Լանչ" ընկերությունը հիմնադրվել է 2002 թ-ի հունվարին: Հետագայում, բիզնեսի ընդլայնմանը զուգընթաց, ավելացել են նաև մյուս ապրանքանիշերը՝ "Արտ գեսթհաուս", "Արտ քեյթրինգ", "Արտ քեյքս", "Դիլի Ջանպիցցա"։ Սկզբնական շրջանում զբաղվելով միայն լանչերի առաքման ծառայությամբ՝ այժմ արդեն "Արտ լանչն" ունի ճաշարանների ամենամեծ ցանցը Հայաստանում։ "Արտ լանչը", մասնագիտացված լինելով հանրային սննդի ոլորտի, հատկապես ամենօրյա սննդի սպասարկման և մատուցման մեջ, իր գործունեությունն ընդլայնում է՝ հիմնվելով հետևյալ չորս սկզբունքների վրա։

Մեր սիրելի աշխատակազմը

Բակուր Մելքոնյան
Համահիմնադիր

“Մեր գաղափարն այն է, և անունն էլ հուշում է, որ մարդու բնական պահանջը՝ սնվելը, վերածենք հաճույքի, արվեստի…”

Գայանե Մարգարյան
Համահիմնադիր

“Հաջողությունը պատահական չի լինում: Դա այն քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որին նվիրվում ես և սիրում:”

Աշոտ Միրզախանյան
Ֆինանսական տնօրեն

“Բյուջեն կարող է թելադրեմ մեզ թե ինչն է մեր հնարավորությունների շրջանակում, բայց չի կարող մեզ արգելել ավել գնումներ կատարել”

Ջուլի Սանթրոսյան
Ֆինանսական վերլուծաբան

“Ֆինանսապես անկախ լինելը թույլ է տալիս մի պահ կտրվել կյանքի արագ ընթացքից:”

Նարինե Անանյան
Գլխավոր հաշվապահ

“Փողը հավատքի արդյունք է…”

Հրայր Թորոսյան
Գլխավոր մենեջեր

“Մարդիկ չեն կարող հաղթել տանը կամ դրսում: Ես փորձում եմ հաղթանակած դուրս գալ աշխատանքիս մեջ:”

Շուշան Ավչյան
Հաշվապահ

“Երբևէ լսել եք, որ երեխաները ցանկանան դառնալ հաշվապահ? Ես երևի միակն եմ եղել…”

Արտյոմ Ստեփանյան
Գլխավոր տեխնոլոգ

“Տեխնոլոգիիային տիրապետելը նույնն է թե ձեռքին թուր ունենալը – կրակը կարող է և՛ մեր համար ուտելիք պատրաստել, և՛ այրել մեզ:”

Տիրուհի Սմբատյան
Տեխնոլոգ (խավարտներ)

“Որպես շեֆ-խոհարար՝ մենք փորձում ենք բավարարել և գոհացնել մարդկանց”

Սվետա Հակոբյան
Տեխնոլոգ (մսային ուտեստնետ)

“Կառավարեք վառարանի ջերմաստիճանը, թույլ տվեք մսին եփվի մինչև վերջ, և հավատացեք միշտ կունենաք հրաշալի արդյունքներ…”

Սվետլանա Եղիազարյան
Տեխնոլոգ (աղցաններ)

“Սերը նման է բոլորիս սեղաններից անպակաս հավով աղցանին՝ պետք է կուրորեն ընդունել այն, այլապես այն կկորցնի իր համը: ”

Նինա Ջուլհակյան
Տեխնոլոգ (խմորային ուտեստնետ)

“Մարդկանց խոհարարությամբ վարակելու լավագույն միջոցը համեղ բաներ պատրաստելն է:”

Կարեն Պողոսյան
Տեխնոլոգ (մսային ուտեստնետ)

“Ինչպես ասում են՝ ամեն խոհարար պետք է հնարավորություն ունենա պետություն ղեկավարել:”

Հակոբ Սուլյան
UWC Դիլիջանի կաֆետերիայի մենեջեր

«UWC-ում աշխատելը աշխարհի տարբեր երկրներից ժամանած երեխաների հետ ոչ միայն հաճելի է և հետաաքրքիր, այլև շատ պատասխանատու»

Դանիել Ավագյան
ՊՆ ճաշարանի շեֆ-խոհարար

«Արտ լանչ-ում թիմի ճիշտ և համահունչ աշխատանքի գնահատականն են բազմաթիվ հաճախորդները, որոնք մեծ սիրով և նոր ու հետաքրքիր ուտեստներ ճաշակելու սպասումով ամեն օր այցելում են մեզ»