Մեր բրենդերը
Մեր ընկերասեր թիմը սպասում է քեզ

Պոպոք հյուրատներ
Պոպոք հյուրատներն առաջարկում են հարմարավետ սենյակներ և ջերմ մթնոլորտ՝ անցկացնելու արձակուրդները և տոները Ձեր ընկերների և ընտանիքի հետ: Պոպոք հյուրատները գտնվում են Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Գորիս։ Գունեղ բնությունն ու քաղաքների հարուստ պատմական ժառանգությունը դարձնում են հյուրատների դիրքը յուրահատուկ։ Ընդամենը մի քանի րոպեում Պոպոք հյուտների հյուրերը կարող են հասնել քաղաքների պատմական կենտրոններ, արվեստի և ճարտարապետության հուշարձանների մոտ, ինչպես նաև ակտիվ հանգստի և ժամանցի կենտրոններ:

Արտ Քեյթրինգ
Ավելի քան 10 տարի Արտ Քեյթրինգը հանրային սննդի ոլորտում մատուցում է ամբողջական համալիր ծառայություններ՝ ապահովելով ֆուրշետների, բանկետների, սուրճ ընդմիջումների, կորպորատիվ լանչերի և այլ մեծամասշտաբ միջոցառումների որակյալ կազմակերպում։ Ուտեստների լայն ընտրություն, նրբաճաշակ և օրիգինալ լուծումներ, պրոֆեսիոնալ թիմ, բարձրակարգ սպասարկում:

Ֆուդիտորի սննդի սրահ
Ֆուդիտորի սննդի սրահն իր կոնցեպտով առաջինն ու միակն է Հայաստանում, որն առաջարկում է տարբեր ազգային խոհանոցներ մեկ վայրում։ Սկսելով բազմազան և բալանսավորված սնունդ մատակարարելու գաղափարից՝ այժմ ունենք չորս սննդի սրահ Երևանում և մեկը՝ Կիևում։ Ֆուդիտորին առաջարկում է նաև առաքման ծառայություն։ Կարող եք պատվիրել ուտեստներ իտալական, հայկական, վրացական, լիբանանյան, ասիական, ամերիկյան խոհանոցներից և վայելել Ձեր նախընտրած վայրում։ Ազատ ժամանակը նվիրեք մտերիմներին և ընկերներին, իսկ մենք կկազմակերպենք Ձեր սիրելի ուտեստների արագ պատրաստումն ու առաքումը:

Կաֆետերիաների ամենամեծ ցանցը Հայաստանում
Ավելի քան 20 տարի Արտ Լանչն իր բարձրորակ ծառայություններն է մատուցում հանրային սննդի ոլորտում՝ իր հաճախորդներին առաջարկելով համեղ, բազմազան լանչի տարբերակներ մատչելի գներով։ Այսօր Արտ Լանչը՝ կաֆետերիաների ամենամեծ ցանցն է Հայաստանում, ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում։ Արտ Լանչն իրականացնում է նաև սննդի առաքման ծառայություն։

Դիլի ՋանՊիցցա
Դիլի ՋանՊիցցան իրականացնում է պիցցաների և այլ ուտեստների առաքում Դիլիջան քաղաքում: Դիլի ՋանՊիցցայի համեղ և անուշաբույր պիցցաները պատրաստվում են յուրահատուկ բաղադրատոմսերով՝ օգտագործելով ամենաթարմ և որակյալ մթերքները: Մեր այցեքարտն է արագ սպասարկումը և ուտեստների բարձր որակը։

Pikniko
Pikniko-ի նպատակն է օգնել հյուրատներին, հյուրանոցներին և ռեստորաններին վայրկյանների ընթացքում կազմակերպել հաճախորդների որակյալ ժամանցը՝ մատուցելով նրանց բազմազան և համեղ սնունդ ցանկացած օրվա համար, ցանկացած վայրում։ Մենք ձևավորում ենք ուտեստների հավաքածուների (սեթերի) լայն տեսականի, որոնք կարելի է մատուցել մեկ բաժակ խմիչքի հետ։

Արտ Լանչ Այլնդ
Կաֆետերիա նոր ձևաչափով, որն առաջարկում է ֆիրմային հատուկ ուտեստներ և ըմպելիքներ:

Միլո առողջ սնունդ
Միլո առողջ սնունդն իր հաճախորդներին է առաջարկում բալանսավորված և առողջարար սնունդ՝ հարուստ վիտամիններով, թեթև, համեղ և բազմազան։ Միլոն առաջարկում է ինչպես առողջ սննդի փաթեթներ, այնպես էլ այնպես էլ թարմ ու առողջ ուտեստների լայն ընտրանի, որոնք կհարստացնեն Ձեր սննդակարգը։ Մեր նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարածմանը՝ մոտիվացնելով հասարակությանը սնվել առողջ:
Հասցեները
Մեր ընկերասեր թիմը սպասում է քեզ