Աշխատանքի հայտարարություն Մենեջեր
Պատասխանատու է իր մասնաճյուղում կազմակերպության արտադրանքի վաճառքի կառավարման, իր թիմի կոորդինացման և ղեկավարման համար:
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ճաշարանի աշխատանքը՝ պահպանելով աշխատավայրում առողջ մթնոլորտ
- Ուսումնասիրել հաճախորդների սպառողական պահանջարկը, վերահսկել ճաշարանի հաճախորդների սպասարկման որակը, ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ
- Կազմակերպել ճաշարանի անձնակազմի աշխատանքը
- Հետևել և իրականացնել աշխատակիցների արտաքին տեսքի, ճաշարանի տարածքի անհրաժեշտ սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովումը
- Լրացնել աշխատակիցների աշխատանքային տաբելները
- Կազմել գյուղմթերքի և այլ ապրանքների պատվերների ցուցակ
- Ժամանակին և ճիշտ լրացնել աշխատանքային ֆայլերը
- Հետևել հոսքագծի ուտեստների առկայությանը և թարմության պահպանմանը՝ մինչև աշխատանքային օրվա վերջ
- Հետևել հաջորդող օրվա համար նախատեսված մթերքի նախապատրաստական աշխատանքների կատարմանը
- Հետևել հում և պատրաստված մթերքների մնացորդներին, ինչպես նաև թափոնների քանակին
- Հետևել ՀԴՄ-ների և այլ տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքին
- Աշխատանքային օրվա վերջում գանձապահի հետ իրականացնել դրամարկղի գումարի ընդունում-հանձնում և ավելացած գումարների ինկասացիա
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում և աշխատանք տանել հաճախորդների կողմից բողոքների դեպքում,
- Ապահովել աշխատանքային և կարգապահական կանոնակարգերի և ընթացակարգերի պահպանումը,
- Հետևել հաստատված մենյուի առկայությանը և ամենօրյա պահպանմանը
- Ճիշտ և ժամանակին ներկայացնել ընկերության պահանջներից ելնող հաշվետություն
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է կազմակերպության հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ
Կրթություն, աշխատանքային փորձ, հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթի իմացություն)
- Պլանավորման ունակություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Հաղորդակցման ունակություն և տարբեր իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Վարորդական իրավունք